Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սիոնիզմը քաղաքական շարժում է

Սիոնիզմը քաղաքական շարժում է
18.10.2023 | 21:08

Սիոնիզմը կրոն չէ։ Սիոնը լեռ է որը գտնվում է Երուսաղեմում, իսկ սիոնիզմը քաղաքական շարժում է, որի նպատակն է միավորել բոլոր հրեաներին մեկ պետությունում` Իսրայելում։

Իսրայելը դավանում է հուդայականություն, իսկ Երուսաղեմը աբրահամյան երեք կրոնների խաչմերուկ-կենտրոնն է։

Աբրահամյան կրոնները Սեմիտական (այնուհետև արաբական) ցեղերի դիցարանի միակ պահպանված ճյուղն է, որը բաժանվում է երեք մասի`

ա) Քրիստոնեություն (որտեղ Քրիստոսը Աստծո միածին որդին է և Աստված է),

բ) Իսլամ (մահմեդականություն) ` որտեղ Քրիստոսը Աստծո (Ալլահի) կողմից ուղարկված մարգարե է),

գ) հուդայականություն (որը չի ընդունում Քրիստոսի գոյության փաստը և մարգարե է համարում Մովսեսին)։

Քրիստոնեությունը իր հերթին բաժանվում է 3 ճյուղի` Առաքելական, ՈՒղղափառ և Կաթոլիկ։

Մահմեդականությունը բաժանվում է երկու ճյուղի` Սուննիների և Շիաների։

Սուննիները կարծում են , որ բոլոր մարդիկ մեղավոր են, բացառությամբ մարգարեների, իսկ Շիաներն ասում են, որ մարգարեներից բացի անմեղ են նաև բոլոր իմամները և 12 իմամները ավելի բարձր են քան բոլոր մարգարեները, բացառությամբ Մուհամեդի։

Նրանց մի մասը հավատում է, որ Քրիստոսը խաչվել է, իսկ մյուս մասը չի հավատում խաչին և համոզված է, որ Աստված Քրիստոսին ուղղակի տարել է իր մոտ։

Հուդդայականությունը ևս բաժանվում է երկու ճյուղի։

Մի մասն ընդհանրապես չի հավատում Քրիստոսի գոյությանը, իսկ մյուս մասը Քրիստոսին համարում է Մեսիա, որը գալու է երկիր և Իսրայելը փրկի հակաքրիստոսից։

Մի խոսքով աշխարհը կարող էր այլ տեսք ունենալ ու ապրել խաղաղ, եթե մարդկանց միավորող հավատքը բաժանված չլիներ հազար տեսակ ճյուղերի:

Անդրանիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4264

Մեկնաբանություններ